
ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Չինաստանում է
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 1-ը կլինի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում՝ սոցիալական պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։
Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Շանհայում և Պեկինում՝ աշխատանքի ու սոցիալական ապահովության ոլորտը համակարգող կառույցների ղեկավարության և այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների հետ՝ համագործակցության ընդլայնման համատեքստում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել