HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ամերիկյան համալսարանն ու NVIDIA ընկերությունը հայերենի ձայնային բազայի հարստացման մրցույթ են հայտարարել

Հայերեն խոսքից տեքստ տվյալների բազան հարստացնելու նպատակով դեկտեմբերի 1-4-ը Հայաստանի ամերիկյան համալսարանի Ակեան բնագիտության և ճարտարագիտության քոլեջը և NVIDIA կազմակերպությունը նախաձեռնում են մրցույթ: 

Ակեան բնագիտության և ճարտարագիտության քոլեջի փոխանցմամբ՝ հայերենն ունի ձայնային տվյալների 5-ժամյա բազա, որն անհամեմատ քիչ է անգլերենի 3400-ժամյա և վրացերենի 145-ժամյա առկա տվյալների համեմատ:

«Յուրաքանչյուր անձ կկարողանա իր ներդրումն ունենալ բազան հարստացնելու գործում՝ օրական տրամադրելով ընդամենը 5 րոպե: Մասնակցելու համար անհրաժեշտ է․

1) Գրանցվել Mozilla Common Voice կայքում,

2) Առցանց կատարել հայերեն լեզվով ձայնագրման և վավերացման առաջադրանքներ,

3) Ուղարկել արդյունքների էջի նկարը մինչև դեկտեմբերի 4-ը, 08:00-ն։

Մասնակիցները հնարավորություն կունենան շահելու NVIDIA կազմակերպության կողմից պատրաստված նվերներից մեկը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter