HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակնկալում ենք Արեւմուտքի երկրների աջակցությունը ժողովրդավարությունն առավել դիմակայուն դարձնելու գործում. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում են ԱԺ լրատվականից։

Հանդիպմանը կարեւորվել են Հայաստան-Լիտվա բարեկամական հարաբերությունները՝ հիմնված համանման պատմական փորձի վրա:

Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Լիտվայի ջանքերը՝ ուղղված Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանը՝ երախտագիտություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության տեղակայման հարցում Լիտվայի անմիջական մասնակցության համար:

Զրույցի առանցքում են եղել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տեղահանված հայերին առնչվող խնդիրները, Լիտվայի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրված մարդասիրական աջակցությունը:

ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ Հայաստանի անվտանգության կարեւոր երաշխիքը ժողովրդավարությունն է, եւ մենք ակնկալում ենք Արեւմուտքի երկրների աջակցությունն այդ ժողովրդավարությունն առավել դիմակայուն դարձնելու գործում:

Նա ընդգծել է, որ մեր երկիրը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին, որի կարեւոր մասն է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ տնտեսական կապերի խթանման գործիք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter