HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԽ քարտուղարը հանդիպել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակության անդամներին

Նոյեմբերի 28-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով, միգրացիայի և ներքին գործերի, հետազոտությունների և նորարարության, միջազգային գործընկերության գլխավոր տնօրինությունների համատեղ պատվիրակության անդամներին: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։

Կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության հեռանկարներն ու ուղիները: Այս համատեքստում Ա. Գրիգորյանն ընդգծել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը, որպես ՀՀ-ԵՄ համագործակցության լավ օրինակ, իսկ Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը, որպես համագործակցության հեռանկարային ուղղություն:

Ա. Գրիգորյանը նաև ընդգծել է ՀՀ-ում իրականացվող զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողությանն ուղղված բարեփոխումները՝ կարևորել դրանք ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության շրջանակներում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter