
Երեւանը նույնպես ցանկանում է մասնակցել Մեծամորում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագծի քննարկմանը
Մեծամորում միջուկային նոր էներգաբլոկի կառուցումը շարունակում է ակտիվ հետաքրքրություն առաջացնել հասարակության մեջ: Հասարակական լսումներն անցկացվել են Արմավիրում եւ Գյումրիում` մայիսի 17-ին եւ 24-ին: Երեւանի Օրհուս կենտրոնը դիմել է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին խնդրանքով` հասարակական լսումներ անցկացնել նաեւ Երեւանում: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակական լսումները պետք է կազմակերպվեն լիազոր մարմնի կողմից, տվյալ դեպքում` ՀՀ բնապահպանության նախարարության, նաեւ ելնելով նախագծի կարևորությունից, խնդրում ենք կազմակերպել հասարակական լսումներ նաեւ Երեւան քաղաքում` ՀՀ բնապահպանության եւ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունների եւ «Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- նշված է «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Անդրանիկ Գեւորգյանին ուղղված Երեւանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանի նամակում:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
Մեկնաբանել