HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարի Ռայմունդաս Լոպատայի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել հայ-լիտվական հարաբերությունների դինամիկ բնույթը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկկողմ փոխգործակցությունը վերջին շրջանում ակտիվորեն զարգանում է, ինչին նպաստում են նաև բարձր մակարդակի փոխայցելությունները: Վարչապետը կարևորել է նաև միջխորհրդարանական փոխգործակցությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում:

Ռայմունդաս Լոպատան նշել է հայ գործընկերների հետ սերտ համագործակցության փաստը և վստահություն հայտնել, որ երկկողմ կապերը կշարունակեն հետևողականորեն զարգանալ ու ամրապնդվել:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ: Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրները, Հայաստանի կառավարության կողմից դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը:

Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու վերջինիս նպատակներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter