HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 17։34-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Շենավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Քուչակ-Շենավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1982 թ․), «Toyota» (վարորդ՝ Մ․ Ղ․, ծնված 1998 թ.), «BMW» (վարորդ՝ Մ․ Ս․, ծնված 1967 թ․) և «Nissan» (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 1971 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ն․ Ա․-ն (ծնված 1974 թ․) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter