HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Հայրապետյանը արդեն պատգամավոր չէ. նա վայր դրեց մանդատը

Ռուբեն Հայրապետյանի քիչ առաջ տարածեց հետեւյալ հայտարարությունը.

Ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ երեկոյան լինեի այնտեղ, բռնեի երիտասարդների վրա բարձրացող բռունցքները, կանգնեցնեի այս դժբախտությունը, որ կյանք խլեց, ընտանիքներ կործանեց, երեխաներ որբացրեց: Ամեն ինչ կտայի այս ամենը հետ պտտելու համար: Բայց չեմ կարող: Վահեն արդեն չկա: Ու ես դրանով պետք է ապրեմ: Ու պետք է նայեմ նրա ընտանիքի անդամների աչքերին: Չգիտեմ ոնց:

Ասում են ամեն ինչ օրենքով պիտի լինի. վստահ եմ օրենքով կլինի, 100 մեղավոր կլինի 100 պատիժ կլինի: Բայց հարցը միայն օրենքը չի:

Հարցը շատ ավելի բարդ է: Ու ես դա շատ լավ եմ հասկանում: Հիմա շատերն են մեղադրում ինձ, նույնիսկ բաների համար, որ ինձ հետ կապ չունեն կամ հորինված են. երևի իրավունք ունեն: Բայց իմ առաջին մեղադրողը հենց ես եմ:

Ես պիտի կանխեի նման դժբախտությունը ու չեմ կարողացել դա անել: Չպետք է իմ և իմ ընտանիքի հետ առնչություն ունեցող միջավայրում նման իրադարձություն հնարավոր լիներ: Ես ինձ չեմ ներում, ու չգիտեմ ոնց պիտի ներում հայցեմ:

Այս պահին ես հայտարարում եմ, որ բարոյական պարտավորություն եմ զգում և վայր եմ դնում Ազգային Ժողովի պատգամավորի իմ մանդատը: Ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր ընտրողներից, որ չեմ կարողանա արդարացնել իրենց սպասելիքները, բայց վստահ եմ, որ ուղղակի պարտավոր եմ այս քայլն անելու: Ուզում եմ հավատալ, որ ավանցիներն ինձ ճիշտ կհասկանան: Հույս ունեմ, որ մի օր էլ կկարողանամ ներում ստանալ Վահեենց ընտանիքում. համենայն դեպս ամեն ինչ կանեմ դրա համար:

Սգում եմ բոլոր հարազատների հետ միասին:

Մեկնաբանություններ (18)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Պարոն Հայրապետյան,ներող կլինեք,բայց ես չեմ հավատում ձեր ուշացած (շատ ուշացած) «զղջմանը»: Սա ծանր-ու-թեթև արված ՔԱՂԱՔԱԿԱՆ որոշում է,որը ԴՈՒՔ ( կամ միայն դուք) ՉԵՔ կայացրել: Բայց մի՞ թե սա է կարևորը,կամ մի՞ թե ՁԵՐ ցգացումներն են ամենակարևորը այս պահին: ԿԱՐԵՎՈՐՆ այն է,որ Հայ հասարակությունը հաղթեց- առաջին կարևոր ճակատամարտը (աննախադեպ հաղթանակ),բայց դեռ ոչ պատերազմը. ժամանակի հարց է: Հայկական երկնակամարում մի ՆՈՐ աստված ծնվեց-Տեր Համացանցը. 2000 տարի առաջ Երուսաղեմի շուկայում բուրդ վաճառողից շատ ավելի արդյունավետ մեկը: ՀՖՖ-ի նախագահի պաշտոնից ձեր «հրաժարվելն» էլ արդեն օրերի,եթե ոչ ժամերի հարց է: Հերթական ստրատեգիական խելքի պակասը. գոնե պիտի իմանայիք,որ Հայկական Բանակը ԲԱՑ նյարդ է: ՀԳ. «Հարսնաքարը» ԱՆՊԱՅՄԱՆ դարձնել պետական թանգարան-Հայոց Բանակում զոհված/սպանված զինվորների/զինվորականների հիշատակի համար:
Ar
I will back......astalavista baby
Hay_Axchik (NeNe)
9. Harut,, pastoren bolorn en haskacel vor AYS Srtachmlik texty,,,, hatuk e GRVEl NEMECI hamar..... ayo shat angraget en.... nuyn SERJI artasanac HEQIATNERI hotn e galis.....
Hay_Axchik (NeNe)
8. ՀԱՅ.... SHAT MERSIIIII~~~~
Hay_Axchik (NeNe)
Sranq en kargi Angragetner en,,, vor chen patkeracnum, vor kan mardik voronq tirapetum u zgum en MARDKAYIN Hogebanutyuny.... u vor irenc koxkin havaqac XELOQNERI horinac SUTI banastexcutyunnery mekic mek en VERLUCUM u VERCANUM: Nemeci artasanac BANASTEXCUTYUNY shat SRTACHMLIK er... vory havanabar grvac er mi voreve KNOJ (karoxa SPYURQI Hranushi) cerqov,,, bayc lav artasanelu hamar 2+.....
Մլեհ
Չեմ կարծեր որ երես-փոխանութենէն հրաժարելու յայտարարութիւնը Նեմեցը գրած է: Ան չունի նման բան գրելու ինտելեկտ և պարկեշտութիւն: Գրած` ձեռքը տուած են իր տէրերը: Պէտք է անհապաղ հրաժարի նաև ՀՖՖ նախագահի պաշտօնէն և դատուի ՀՀ դատական օրէնքի ամբողջ խստութեամբ:
GALUST
SERJ@ ZGAC IRA GLXI GALIK@,,,,,,,,,,CHEM KARCUM VOR KRKER@ KHANDARTVEN
Վահե-2010
Դե հասկանալի է, էս մի ֆաշիստն ունեինք, որ մարդ էր սպանել կամ օրենք խախտել ու նրանից պրծանք: Իսկ 99 % ընտրյալները և մեր կառավարության բոլոր անդամները օրենքները չեն խախտում, մարդ չեն սպանում ....: Թե? պիտի սպասենք սպանեն ու որպես տույժ պաշտոնը փոխեն...
Վահեի հարազատնեիրց
Կարևորը մանդատից հրաժարվելը չի, կարևորը էն բանից հրաժարվելն է, էն որ երեք տառով է կոչվում, . . . իտղությունից: Վահեի կնոջն ու հարազատներին` համբերություն:
aha
Lav kayl e, Rouben Hayrapetyann ays voghberkutyan hed ughaki gam iravagan gab chuni (yev da amen normal, nvazaguyn dramabanutyun unetsogh mart haskanum e) bayts iren context-i mech arjanavayel bahets! Chem gasagadzum vor jnshumner el en eghel, ham el nakhndragan dari e, yevayln, Es hartse Nemets-i harts cher, ayl joghovurti portkman bahanj gohatsnelu harts ishkhanutyunneri hamar ... Aveli lav e esents brtsni kan vendetta-ov gam el urish martaspanutyamb!
SIRELI- SIRANUSH
pahanjelu eng datapartel ruben Hayrapedyanin inchu ??? VOROVHEDEV MENG SRANIDZ HETO PETQ E HETAMUT LINENQ MER IRAVUNQNERI HAMAR EV PARTAKANUTYUNERI. SA E MER MI MAS@ PARTAKANUTYAN VOR MIUSNER@ CHPORDZEN HARDZER LUDZEL (SAMASUDI ) KAM (BEZPRIDELI) HASKADZOXUTYAMB. EV DA SHARUNAKAKAN E LINELU ---- LFIK SAMOI ---- EV TIKOZI EV AYL NMANAK OLIGARNERIN DASER TAL VOR IRENDZ CHE MER ERKIR VOR AMENUREG TSETSKUM EN MER XEXJ HAY JOXOVRDIN . SIRELINER MIASNAKAN LINENQ , MI VNASEK MER HAYRENAKIDZNERIN OVKER ANZOR EN AMEN INJUM BARITS BUN IMASDOV, JNSHEL MIAYN NRENTS OVKER IRENDZ ZGUM EN VOR MENQ IRENDZ DEM CHORTER ENQ ......EV CHENQ VAXENUM IRAKANUM NRENQ VAXKOT NAZARNER EN , UXAKI --- DITMAMB TE PATAHMAMB --INCH VOR PASHTONER EN GRAVEL EV IRENDZ ARYUDZNER EN ZGUM , SIRENQ IRAR EV MISHT TIKUQ - TIKUNQI MIANANQ EV PAYQARENQ MER IRAVUNQNERI DEM ......
Սարգիս
Կրկնվում է Չոռնի Գագոյի պատմությունը:Նեմեցը հետագայում լավ պաշտոն կստանա:Սա ուղղակի նախագահությունը Time out է վերցնում:
iravaban
Ապրես Ռուբո, մինչև այս պահը, իմ մեկնաբանություններում երբեք քու անունը չէի գրել, օգտագործել եմ միշտ թափթփուկ, նեմեց, մարդասպան բառերը, այս պահից քու մասին գրելուց կգրեմ քու անունը, իսկ քու մասին գրելուց կսկսեմ Ձեր կամ Ձեզ բառերը օգտագործել, և կներեմ քեզ, եթե կատարես հոդվածներից մեկի մեկնաբանությունում իմ առաջարկը. այն է. 1 միլիոն ԱՄՆ դոլլար փոխանցել Վահեի ընտանիքին` որպես արյան փոխհատուցում, 50 հազարական դոլլարներ մյուս տուժածներին, ներեղություն խնդրել բոլոր այն ժուրնալիստներից և տալ դրամական փոխհատուցուններ, որոնց դու վիրավորել ես: իսկ վերջում հիշեցնեմ Աստվածաշնչից: Ուղտն ասեղի անցքով ավելի շուտ կանցնի, քան հարուստը Աստծո արքայություն կմտնի:
ՀԱՅ
նեմեցի հուզախռիվ հայտարարությունն ու մանդատ վայր դնելը բավարար չէ...նրա անունը այլեւս չպետք է հնչի որեւէ պաշտոնական հաղորդագրության մեջ, եւ ուրեմն` հաջորդը ՀՖՖ-ն է...իսկ դրանից հետո` արդար դատաստանը...Ռուբեն Հայրապետյան կոչեցյալը պետք է քոչի Հայաստանից...նա պետք է հայտարարվի PERSONA NON GRATA...եւ իրականում, միայն այս ողբերգությունը չի պատճառը...նեմեցները, լֆիկներն ու նմանատիպները հակացուցված են ՀԱՅԱՍՏԱՆԻՆ...նրանք ստեղծել են ՀԱՅ-ի ինքնությանն անհարիր իրականություն եւ նրանց ստեղծած միջավայրը կմաքրվի միայն գլուխը կտրելով, այն է` այդ ստահակներին վռնդելով մեր սուրբ հողից....
Hay
nemec rubon paragluxna et hancagortsneri. inqe petasxanatua ira mardkanc koxmic arats hancagorcutyunneri hamar.
Hay_Axchik (NeNe)
Meka,,, sa harci lucum cher.. sranov uxxaki poqr inch shexum u hangstacnum en joxovrdin (yndameny 3 or araj nuyn NEMECI axraniknery padvaum dajan ceci en entarkel 81 ertuxayini Taqsu varordin.... ),, Harkavore amboxjovin azatvel ays BRNATERERIC... Ishxanutyuny ays angam el PLSTAC....... LTP, Ays angam Ishxanutyan TIKUNQY ches pahelu....
Karina + 1 Vahe
MANG DER PAYGARELU enq ev sharunakelu enq hetamut linelu DATAIRAVAKAN ev DATAKAN GORDZNTATSNERI SHARUNAKAKAN ANORINAKANUTYUN@ ORINAKANEDZNELU vor amen mard amen hay ir erkrum pashdpanvadz zga , ev voch te gaxten ayl erkrnerum ayl petutyunerum APASTAN GTNELU EV APRELU HAMAR, DER SHAT ENQ HETAMUT LINELU AYSPISI DEPKERI, EV HAMOZVADZ ENG VOR HAXDELU ENQ ... MIAYN TE MIASNAKEN PETQ E LINENQ IM HAY JOXOVURD MI VAXETSEQ VAXKOT OLIGARXNERIDZ EV ANORINAKANUTYUN TUYL TVOXNERIDZ ,NRANQ IRAKANUM AYO VAXKOT EN UJITS BATSI URISH BAN CHGITEN, ISK MENG AROXJ MTATSELAKERP UNETSOX MER MYUS MAS@ GITAKTSUM E VOR MENQ ENQ MER ERKRI TER@ EV PETK E TER KANGNENQ MINCHEV VERJ.....................
HAMBARDZUM +1
AYO AYSPES EL PETQ E LINER RUBEN HAYRAPETYAN@ (NEMEC) MANDATNER@ VAYR DRETS, BAIDZ DA DER VERJ@ CHI LINELU LFIK SAMON, EV GENERAL MANVELI (TIKOZ) , HERTN EL E GALU VAYR DNELU MANDATNER@, , POXOTSAIN JARGONOV ANKIRD ANMAKARDAK MARDIK ANDZINQ TEX CHUNEN U CHEN UNENALU AZGAIN JOXOVUM . MEN DER SHAT ANELIGNER UNENK MINCHEV ORENQI ERKIR DARNA MER HAYRENIQ@ .

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter