HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տավուշի մարզում Զինվորական դատախազության նստավայր կտեղակայվի

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Տավուշի մարզում Զինվորական դատախազության նստավայրի տեղակայման հետ կապված հարցեր քննարկելու նպատակով, նոյեմբերի 28-ին, ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանի ուղեկցությամբ, այցելել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի N բանակային զորամիավորում: Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։

Գլխավոր դատախազը Զորամիավորման հրամանատար Ալեքսանդր Ցականյանի հետ զրույցում քննարկել է բանակում կարգապահության, զինծառայողների միջև կանոնադրային հարաբերությունների պահպանման, բանակում հանցագործությունների կանխարգելման և այս համատեքստում Զորամիավորման ու Կայազորի զինվորական դատախազության միջև արդյունավետ փոխգործակցության ապահովման հետ կապված մի շարք հարցեր:

Աննա Վարդապետյանը շրջայց է կատարել Զորամիավորման տարածքում, այցելել սահմանագծի մշտադիտարկումն իրականացնող օպերատիվ կառավարման կենտրոն, կորպուսի հատուկ նշանակության գունդ, այնուհետև՝ N մարտական դիրք, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ:

Տավուշի մարզի դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանի, Տավուշի մարզի դատախազ Գոռ Ալոյանի և Լոռու կայազորի զինվորական դատախազ Արման Ապրեսյանի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են Տավուշի մարզում Զինվորական դատախազության նստավայրի տեղակայման մանրամասները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter