
Թույլատրվել է «Մեգա Թրեյդ»-ի և «Անիս Փետրոլեում»-ի համակենտրոնացումը. նոր ընկերությունը գործելու է «Gulf» ապրանքային նշանի ներքո
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ թույլատրվել է «Մեգա Թրեյդ» և «Անիս Փետրոլեում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից նոր իրավաբանական անձի հիմնադրման միջոցով համակենտրոնացումը:
Նշենք, որ ընկերությունների հոկտեմբերի 4-ի դիմումների հիման վրա Հանձնաժողովը հարուցել էր համակենտրոնացման գնահատման վարույթ։
Ընկերությունների կողմից նոր հիմնադրվող ընկերությունը զբաղվելու է նավթամթերքի մանրածախ առուվաճառքով, գործելու է «Gulf» ապրանքային նշանի ներքո։
Կարդացեք նաև՝
- ՊՆ-ն 5,5 միլիարդ դրամի վառելիք է գնել Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերությունից
- Ոստիկանությունը մոտ 600 մլն դրամի բենզին է գնել Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերությունից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել