
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով
Մարզերում նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հաղորդում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին՝ արևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-4-ն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով, Արարատյան դաշտում և Երևանում՝ 5-6 աստիճանով։
Երևանում այսօր ցերեկը, նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել