Վարչապետ Փաշինյանն ընդունել է եգիպտացի գործարար Նագիբ Սավիրիսին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եգիպտոսից ժամանած խոշոր գործարար Նագիբ Սավիրիսին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Վարչապետը ողջունել է գործարարի այցը Հայաստան և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է համագործակցել՝ տարբեր ուղղություններով ծրագրերի իրականացման գործում:
Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել մեր երկրում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացված և ընթացքում գտնվող բարեփոխումներին: Քննարկվել են գյուղատնտեսության, արդյունաբերության, կրթության և այլ ոլորտներում ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր»,- ասվում է կառավարության հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել