HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չենք Բաւարարուած

Աբօ Պողիկեան

Հասարակական ցանցերու մէջ հայկական հոյակապ աշխուժութիւն կը տիրէ: Երիտասարդ գործիչներու ամբողջ բանակ մը մշտարթուն կը հետեւի ազգային մեր առօրեային եւ անմիջական հակազդեցութիւն ցոյց կու տայ նշանակալից բոլոր երեւոյթներուն հանդէպ, ըլլան անոնք դրական թէ ժխտական:

Այս նոյն բանակն է (նախապէս խմբակ կամ խումբ կ՛ըսէինք), որ Մաշտոցի այգին փրկեց: Օրէ օր կը ստուարանայ այս բանակը, ի հեճուկս մեր հայրենիքի սեփական ագարակի նման նայող, մեր ժողովուրդին ճորտի տեղ դնող իշխանաւորներուն:

Այս նոյն բանակն է, որ շատ կարճ ժամանակամիջոցի մէջ յաջողեցաւ Հայաստանի եւ Սփիւռքի մէջ այնպիսի մթնոլորտ մը ստեղծել, որ «Հարսնաքար» համալիրին մէջ կատարուած ոճիրին եւ անոր պատասխանատուներուն վրայ գամուեցաւ բոլորիս ուշադրութիւնը:

Նոյն այդ բանակի ստեղծած մթնոլորտը պարտադրեց Հայաստանի նախագահին իր մօտ կանչել յանցագործներու «շեֆը»՝ Ազգային ժողովի պատգամաւոր, Հայաստանի ֆութպոլի համադաշնութեան նախագահ Ռուբէն Հայրապետեանը, եւ ստիպել զայն, որ հրաժարի պատգամաւորական իր աթոռէն:

Այս ցանցին մէջ գրող, խորհրդածող, պայքարող իւրաքանչիւր գործիչի համար յաղթանակի բերկրանքը յաւելեալ յանձնառութեան խրախոյս կը թուի ըլլալ, որովհետեւ մեր աչքին առջեւ կը պարզուի իր գործունէութիւնը առաւել վճռական, առաւել կազմակերպուած, առաւել համադրուած տանող հաւաքականութիւն մը, որ ցարդ յստակ կառոյց մը չունենալով հանդերձ, քաղաքական կազմակերպուած շատ ուժերէ աւելի արդիւնաւէտ կ՛աշխատի:

Գործիչներու այս բանակին մենք կը միանանք ու կը յայտարարենք, որ Ռուբէն Հայրապետեանի հրաժարականը Ազգային ժողովէն չի բաւարարեր մեզ, եւ կը պահանջենք, որ ան նաեւ հրաժարի Հայաստանի Ֆութպոլը ղեկավարելու պաշտօնէն եւ դատուի օրէնքով:

 

Մեկնաբանություններ (2)

ՀԱՅ
եւ արդյունքում` նեմեցը պետք է իր պատիժը կրի բանտում, ինչից հետո ընտանիքով, ազգով-տակով հեռանա Հայաստանից...նեմեցությունը հաստատ գենետիկ է...
Սփյուռքահայ
Աբո, սիրելիս, Հայաստանի հայը մեր մայր հողի վրա ապրում է նաև մեր փոխարեն: Նա այնտեղ ճնշված ու հալածված է, նսեմացված ու գոյության կռվի մեջ, այդ մենք պետք է բարոյական ճնշում գործադրենք, որպեսզի Սերժ Սարգսյանը հետևություն անի: Քաղաքակրթության մեջ վայրենի պաշտոնավորները չեն կարող տեղավորվել: Այս պահին ամեն մի հայ պետք է դիմի Հայոց նախագահին ու հորդորի նրան` որպեսզի նա` նախագահը վերջ տա պաշտոնավորի անբարո կերպարին: Եղբայր զարմանում ես մեր նախագահը ինչ է կպել այդպիսի վայրենաբարո մարդկանց, չի կարողանում կրթված ու պետականամետ մարդկանց պաշտոններ տալ: Աման, այս ինչ մարդ է մեր նախագահը, չի ուզում? հանգիստ ապրել: Սփյուռքահայերս երբեք չենք դադարի մեր Մայր Հայաստանում բարոյականությունը վերականգնելու համար պայքարելուց: Աբո, սիրելիս, հորդորենք միմյանց, ձեռք մեկնենք մեր հայրենակիցներին, նրանց քաջալերենք, նրանք ազատ ապրելու կարիք շատ ունեն, մանավանդ, որ դրան արժանի են: Ջերմագին ողջյունով` քո եղբայր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter