HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյանը ներկա է եղել բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի շարային պատրաստության քննությունը

Նոյեմբերի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զինված ուժերի բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի շարային պատրաստության առարկայի քննությունը։ Այս մասին հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը։

«Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար, ատեստավորման առաջին հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը։

Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորման գործընթացին կամավոր ներգրավված զինծառայողներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ մասնակիցները հանձնաժողովին կներկայացնեն պատրաստության այն նույն բարձր աստիճանը, որով նրանք աչքի էին ընկել նախորդ՝ ֆիզիկական և կրակային պատրաստության քննությունների ընթացքում»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter