Երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են նաև Տավուշի մարզում
Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել։ Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում։
«Նոյեմբերի 29-ին` ժամը 19:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 15:49-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.95⁰ և արևելյան երկայնության 46.75⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Մինգեչաուր քաղաքից 31 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4․5 մագնիտուդով երկրաշարժ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան և Բերդ քաղաքներում, ինչպես նաև Ազատամուտ գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել