HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակը։

«Նիստի ընթացքում կարևորվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տնտեսական գործունեության խթանմանն ուղղված միջոցառումների իրականացումը՝ ընդգծելով այս նպատակով պետական և մասնավոր հատվածի ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը։ Մտքեր են փոխանակվել տեղահանված անձանց մասնագիտական վերապատրաստման ու զբաղվածության ապահովման համար անհրաժեշտ նախադրյալների վերաբերյալ։

Տնտեսավարողների կողմից բարձրորակ մասնագետների պատրաստման ուղղությամբ իրականացվող աշխատանքների համատեքստում անդրադարձ է կատարվել նաև կրթական ծրագրերի իրականացման համար սահմանված որոշ տեխնիկական պահանջների վերանայման հնարավորությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter