HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Nemets-persona non grata. Նեմեցը պետք է դատվի ՀՀ-ում

Նոր նախաձեռնություն Ֆեյսբուքում  

Դիմում Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական կորպուսին եւ միջազգային կառույցներին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արդեն նախկին պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը (հանրության մեջ առավել հայտնի Նեմեց Ռուբո քրեական մականվամբ) իր բազմամյա գործունեության ընթացքում համամարդկային արժեքների եւ մարդու իրավունքների նկատմամբ անթաքույց հակակրանքի բազմակի դրսեւորումներով հանրորեն փաստել է, որ հանդիսանում է բռնության եւ ատելության քարոզիչ:

Նրա եւ նրա կողմից կազմակերպված թիկնազորի, իսկ մեր համոզմամբ՝ դրա անվան տակ հանդես եկող հրոսակախմբերի անօրինություններին եւ հանցագործություններին զոհ են դարձել բազմաթիվ մարդիկ: Սակայն բոլոր այս հանցագործությունները կոծկվել են ոստիկանության, դատախազության եւ դատարանների կողմից: Նա ամբողջությամբ անպատժելիություն է վայելել Հայաստանում, քանի որ հանդիսանում է կեղծիքներով վերընտրվող ՀՀԿ հիմնասյուներից մեկը:

Մեր համբերության բաժակը լցվել է վերջին իրադարձությունների պատճառով, երբ 3 երիտասարդներ նրան եւ նրա ընտանիքին պատկանող ռեստորանում նրան եւ նրա ընտանիքին սեփականության իրավունքով պատկանող հրոսակների կողմից դաժան ծեծի էին ենթարկվել, որի արդյունքում երիտասարդներից մեկը՝ Վահե Ավետյանը մահացել է:

Դիմելով Ձեզ՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին պաշտոնապես եւ դրանց աշխատակիցներին անձնապես՝ սույնով խնդրում ենք.

1. Մերժել Նեմեց Ռուբոյի՝ Ձեր պետության մուտքի փաստաթղթեր ստանալու դիմումները,
2. Նման մուտքի փաստաթղթերն արդեն իսկ թողարկված լինելու դեպքում դրանք համարել անվավեր,
3. Չհրավիրել նրան Ձեր միջոցառումներին, չմասնակցել նրա մասնակցությամբ կազմակերպած միջոցառումներին եւ չընդունել ինչպես նրա, այնպես էլ այն բոլոր հրավերները, որոնց հասցեն կլինեն Նեմեցին եւ նրա նմաններին պատկանող տարածքները, ինչպիսին «Հարսնաքարն» է՝ վերջին հանցագործության վայրը:

Սույն խնդրանքով դիմելով Ձեզ՝ լիահույս ենք, որ համամարդկային արժեքների հավատարմությամբ Դուք չեք մերժի մեր խնդրանքը, եւ սույն անձնավորությանը մուտքի փաստաթղթերի մերժմամբ կհավաստեք Ձեր հավատարմությունը Ձեր կողմից ներկայացվող պետությունների հռչակած արժեքներին եւ համերաշխությունը մեր ժողովրդին:

Մենք չենք դիմում Ձեզ ոճրագործներին արդարադատությանը հանձնելու գործում մեր երկրի ներքին գործերին միջամտելու խնդրանքով: Ոչ էլ դրա կարիքն ունենք բնավ: Մենք ինքներս ենք ի զորու նրա եւ նրա նմանների նկատմամբ արդարադատություն իրականացնել արդարության բոլոր պահանջների պահպանմամբ: Մենք Ձեզ դիմում ենք մեր Սահմանադրությամբ հռչակված արժեքներին համերաշխությամբ փակել Նեմեց Ռուբոյի եւ նրա նմանների՝ մեր պետության իշխանազորության տարածքից ճողոպրելու հնարավորությունը:

Մենք այլեւս հռչակում ենք մարդու կյանքի, նրա իրավունքների եւ նրա արժանապատվության դեմ ցանկացած ոտնձգության դեմ բացարձակ անհանդուժողականություն: Ոչինչ չի մոռացվելու, ոչ ոք չի մոռացվելու:

Մեկնաբանություններ (3)

NARA
Ruben Hayrapetyan severely punish
AVETIS +1
MENG DER CHENK BAVARARVELU MINCHEV RUBEN HAYRAPETYAN@ CHDATAPARTVI ORENGI AMENAYN XSTUTYAMB HAVATATSEK MENK KAROX ENQ SIRELI JOXOVURT MIASNABAR ,HERIQ E MER ARYUN XMEN
Marine -USA
AMEN INJ CHAP U SAHMAN UNE ... EV AMEN MI UZI DIMADZ AVELIN MEDZ UZ GAROXE DZEVAVORVEL ..KARDZUM EM AID UZ@ SHUDOV KEDZEVAVORVI EV (NEMETS) RUBOIN PIDI DATVI

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter