HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Նոյեմբերի 29-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳ նախարար Լյումինիցա Օդոբեսկուի հետ։

ԱԳՆ հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ռումինիայի միջև երկկողմ փոխգործակցության հարցեր՝ երկուստեք ընդգծելով քաղաքական երկխոսությունը, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը, այդ թվում՝ փոխադարձ բարձրաստիճան այցերի միջոցով։

«Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ծրագրերի կյանքի կոչմանը։ Այդ համատեքստում Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ որպես Հարավային Կովկասի, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի երկրների միջև արդյունավետ փոխկապակցվածության, հետևաբար նաև՝ կայունության երաշխիք։

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության հարցերի շուրջ, և ի թիվս այլ բնագավառների, ընդգծվել է վերականգնվող էներգետիկայի ոլորտում փոխշահավետ համագործակցության առկա ներուժն առավելագույնս օգտագործելու անհրաժեշտությունը։

Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Ընդգծելով ՀՀ ամուր հանձնառությունը՝ Արարատ Միրզոյանը կարևորել է Հարավային Կովկասում կայունության հասնելու, առավելապաշտական նկրտումներից, ուժի կամ ուժի սպառնալիքի շարունակական կիրառման գործելաոճից հրաժարվելու հարցում Ադրբեջանի հստակ հանձնառության կարևորությունը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter