HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ են ուզում գեյմերները․ ASUS խաղային նոթբուքերի համեմատում

Վճարովի բովանդակություն

Մի բան է նոթբուք ընտրել գրասենյակային աշխատանքի համար և բոլորովին այլ՝ գտնել մի սարք, որը չի խափանվի մշտական ​​քլիքերի և ամեն տարի բարելավվող խաղերի գրաֆիկական հատկանիշների «ծանրության» տակ:

Մի քանի տարի առաջ նոթբուքերը զիջում էին ստացիոնար համակարգիչներին, սակայն ժամանակակից աշխարհում դրանք գրեթե չեն տարբերվում համակարգչից ու դարձել են գեյմերի լավագույն ընկերը։ Ժամանակակից խաղային նոթբուքն ունի բոլոր տեխնիկական  հնարավորությունները՝ սկսած պրոցեսորից և գրաֆիկական քարտից, վերջացրած  հովացման համակարգով և դիզայնով։

Եթե սիրում եք վիրտուալ աշխարհներ և պատկերի մեջ ամբողջությամբ խորասուզում, ապա իսկական գեյմերների համար վերլուծում ենք ASUS խաղային նոթբուքերի վեց մոդել, որոնք կարող են զարմացնել ձեզ։ Hetq.am-ում այսօրվա ակնարկի «հերոսներն» են TUF Gaming A15-ը, F15-ը, ROG Strix SCAR 16-ը ու 18-ը, ROG Zephyrus M16-ը և Zephyrus Duo 16-ը՝ երկու էկրանով յուրատեսակ նոթբուքը:

Դիտարկում ենք հիմնական հատկանիշները, որոնք պետք է հաշվի առնել խաղային նոթբուք ընտրելիս և պատմում ենք, թե ինչ պահանջներին են բավարարում ASUS սարքերը:

Պրոցեսոր

Սկսենք նոթբուքի «ուղեղից»՝ պրոցեսորից, որի հզորությունը կարևոր գործոն է խաղային նոթբուքն ընտրելիս։ Ընդհանուր առմամբ, պրոցեսորի և գրաֆիկական քարտի օպտիմալ արտադրողականության հավասարակշռությունը կարևոր է, քանի որ դա որոշիչ դեր է խաղում սարքի հզորության մեջ։

Կախված տեսակից՝ TUF Gaming F15-ը հագեցած է 14 միջուկանի Intel Core i9-13900H պրոցեսորով:

Իսկ TUF Gaming A15 մոդելի կոնֆիգուրացիան ներառում է AMD Ryzen 9-ի վրա հիմնված նորագույն պրոցեսոր՝ մինչև 5,2 ԳՀց հաճախականությամբ: Այո, մի զարմացեք, շատ ժամանակակից նոթբուքեր աշխատում են ոչ միայն Intel-ով, այլև AMD-ով, քանի որ այն հիանալի է աշխատում գեյմերների համար այդքան անհրաժեշտ բազմահոսքային առաջադրանքներում:

ROG Zephyrus Duo 16 նույնպես հագեցած է AMD Ryzen 9 7945HX պրոցեսորով: Սակայն, ROG Strix SCAR 16/18-ի և ROG Zephyrus M16-ի դեպքում գործ ունենք «հին ու բարի» Intel-ի հետ (մինչև Intel Core i9-13980HX):

Գրաֆիկական քարտ

Գաղտնիք չէ, որ գեյմերների համար ամենակարևորը հզոր գրաֆիկական քարտն է։ NVIDIA GeForce RTX 4070-ը պատասխանատու է ASUS նոթբուքերի գրաֆիկայի որակի համար։ Այն տեղադրված է TUF Gaming A15-ում, իսկ TUF Gaming F15 մոդելում՝ NVIDIA GeForce RTX 4060-ն, որը երաշխավորում է բարձր արագություն և սահուն պատկեր:

Այլ մոդելների դեպքում օգտագործվում է տպավորիչ քանակությամբ միջուկ ունեցող դիսկրետ NVIDIA GeForce RTX 4090-ը։ Եթե ցանկանում եք հասկանալ 4070-ի և 4090-ի տարբերությունը, կարող ենք միայն նշել, որ վերջինս գրեթե երեք անգամ ավելի շատ քանակի միջուկ ունի։

Այս գրաֆիկական քարտերի շնորհիվ գեյմերը ստանում է հուսալի խաղային հարթակ, որը թույլ է տալիս խաղալ ամենախստապահանջ ժամանակակից խաղերը, օրինակ, «ուլտրահզոր» գրաֆիկական պարամետրերը միացրած, Cyberpunk 2077-ը: Բացի դրանից, հզոր գրաֆիկական քարտի միջոցով խաղացողները բացահայտում են խաղերի աշխարհը նոր NVIDIA DLSS 3 և Reflex տեխնոլոգիաների հետ միասին:

Նորագույն NVIDIA DLSS 3 և Reflex տեխնոլոգիաները ASUS նոթբուքերում

ASUS նոթբուքերը հագեցած են NVIDIA-ի առաջադեմ գրաֆիկական տեխնոլոգիաներով, ներառյալ DLSS 3-ը և Reflex-ը:

DLSS 3 (Deep Learning Super Sampling) արհեստական ​​ինտելեկտի վրա հիմնված տեխնոլոգիա է, որը բեկումնային է գրաֆիկայի ոլորտում և կարող է զգալիորեն բարելավել արտադրողականությունը: DLSS 3-ը ստեղծում է լրացուցիչ կադրեր և բարելավում պատկերի որակը՝ նոր չորրորդ սերնդի Tensor Cores-ի, ինչպես նաև GeForce RTX 40 գրաֆիկական քարտում օպտիկական հոսքի արագացուցիչի առկայության շնորհիվ: Առանց DLSS տեխնոլոգիայի միացնելու՝ կադրերի արագությունը 40-70 FPS-ի դիապազոնի սահմաններում է, իսկ DLSS 3-ի բոլոր տեխնոլոգիաների օգտագործման դեպքում կադրերի արագությունը մեծանում է 2–4 անգամ: Արդյունքում, AI տեխնոլոգիայի օգտագործման միջոցով խաղացողները ստանում են կադրերի անհավատալի արագություն բարձր պարամետրեր պահանջող այնպիսի խաղերում, ինչպիսիք են Cyberpunk 2077-ը, Alan Wake 2-ը, Portal with RTX-ը, Portal և Prelude RTX-ը:

Reflex տեխնոլոգիայի առանցքում է կառավարման արձագանքման բարելավումը: Պարզապես պետք է մեկ քլիք անել կարգավորումներում, և Reflex-ը կվերացնի բուֆերացումը պրոցեսորի և գրաֆիկական քարտի միջև: Արդյունքում խաղացողի համար հեշտանում է կառավարելու ու նշան բռնելու գործընթացը, ինչը հատկապես կարևոր է մրցակցային խաղերի համար, օրինակ՝ Counter-Strike 2 խաղալիս։

Հովացման համակարգ

Հովացումն առանցքային դեր է խաղում խաղային նոթբուքերի մեջ՝ ազդելով սարքի աշխատանքի և երկար օգտագործման վրա:

Սկսենք TUF շարքից, որն օգտագործում է մի ամբողջ համակարգ․ այն թույլ է տալիս նոութբուքին բարձր արդյունավետություն ապահովել երկար խաղալու ընթացքում: Այստեղ կգտնեք 84 թևանոց երկու Arc Flow օդափոխիչ, որն ավելացնում է օդի հոսքը թևերի ձևի շնորհիվ։ Միևնույն ժամանակ դրանց օգտագործման դեպքում նվազում է աղմուկը։ Սարքի կայուն աշխատանքի գրավականն է նաև չորս օդափոխման անցքերով և հինգ ջերմային խողովակներով հագեցած հովացման համակարգը, որը չի առաջացնում նոթբուքի գերտաքացում նույնիսկ ամենաշատ ռեսուրս պահանջող խաղերի դեպքում:

Եթե ​​դուք երբևէ անջատել եք նոթբուքը և տեսել եք, թե որքան փոշի կարող է կուտակվել այս փոքրիկ սարքում, ապա կգնահատեք նաև ներկառուցված ինքնամաքրման համակարգը: Փոշին դուրս է բերվում օդափոխիչների կողքին գտնվող երկու թունելների միջոցով:

ROG Strix SCAR 16-ը և ROG Strix SCAR 18-ն ունեն երեք օդափոխիչ, ինչպես նաև յոթ ջերմային խողովակ և Thermal Grizzly Conductonaut Extreme հեղուկ մետաղով ջերմային ինտերֆեյս՝ ավելի լավ սառեցման համար:

Գերբարակ Zephyrus M16 նոթբուքը հագեցած է կորպուսի ամբողջ լայնությամբ տեղադրված երեք օդափոխիչներով և Thermal Grizzly հեղուկ մետաղով՝ որպես ջերմային ինտերֆեյս: Եվ իհարկե սառեցման առաջատար ROG Zephyrus Duo 16-ը․ այն ունի մեծ օդային կոլեկտորով և տաք չիպերին ուղղված օդի հոսքով AAS Plus 2.0 հովացման համակարգ: Արդյունքում, պրոցեսորի ջերմաստիճանը 6 աստիճանով ավելի սառն է, իսկ 0,1 մմ ռադիատորի ծայրամասային բարակ կողերը ավելի լավ են ցրում ջերմության հոսքը։

Դիսփլեյ

TUF շարքի էկրանները 15,6 դյույմ են՝ բարձր արագությամբ, QHD կետայնությամբ, սահուն պատկերով, մինչև 165 Հց թարմացման արագությամբ և 100% DCI-P3 գունային գամմայով, որը հաճախ չի հանդիպում այս գնային սեգմենտի սարքերում:

SCAR շարքը հագեցած է ROG Nebula և Nebula HDR էկրաններով, որոնք հասանելի են 18 դյույմանոց կամ 16 դյույմանոց չափերով՝ կախված կոնկրետ մոդելից: Բացի դրանից, 2023 շարքի նոթբուքերը հասանելի են մինչև QHD կետայնություն և մինչև 240 Հց թարմացման արագությամբ կոնֆիգուրացիայի էկրաններով:

ROG Zephyrus M16-ն առաջարկում է 16 դյույմանոց ROG Nebula HDR էկրան՝ մինի-LED լուսավորությամբ, 1100 քդ/մ² առավելագույն պայծառությամբ և մեծ էկրանով, ինչը հնարավոր է դառնում բավականին նեղ շրջանակի շնորհիվ: Էկրանն ունի ճշգրիտ գունային վերարտադրություն և QHD+ (2K) կետայնություն՝ ապահովելով բարձրորակ պատկեր, որը չափազանց կարևոր է գեյմերների և վիդեոխմբագրությամբ զբաղվող մասնագետների համար: Այս հատկանիշները ապահովում են մուգ երանգների խորը արտացոլում:

Բնականաբար, Zephyrus Duo 16-ը առանձնանում է իր երկու էկրանների շնորհիվ: Առաջինը և հիմնականը 16:10 ֆորմատի էկրանն է՝ QHD կետայնությամբ և դինամիկ խաղերի համար գերազանց բնութագրերով։ Թարմացման արագությունը հասնում է 240 Հց-ի, իսկ արձագանքման ժամանակը կազմում է ընդամենը 3 մ/վրկ։ Երկրորդը՝ ScreenPad Plus-ը, որը գտնվում է ստեղնաշարի վերևում ունի 14,1 դյույմ անկյունագիծ, 4K աջակցություն և թույլ է տալիս օգտագործել տարբեր հավելվածներ՝ առանց խաղի պատուհանը փակելու։

Տարբեր կարծիքներ կան, թե որքան հարմար է այս դիզայնը: Հիմնական թերությունն այն է, որ թաչփադը գտնվում է աջ կողմում, ինչը այնքան էլ հարմար չէ ձախլիկների համար։ Այլ օգտատերեր, սակայն, պնդում են, որ եթե խաղային նոթբուքում երբևէ փորձել ես երկու էկրան, դժվար է պատկերացնել, թե դրանից հետո ինչպես կարելի է խաղալ այլ ձևաչափերով:

Ինքնավարություն

ASUS-ի բոլոր խաղային նոթբուքերը իսկապես շարժական են 90 Վտ/ժ հզորությամբ մարտկոցների շնորհիվ: Ըստ արտադրողների՝ SCAR շարքում ներառված 330 վտ հզորությամբ մարտկոցը 30 րոպեում վերականգնում է լիցքավորումը 0-ից մինչև 50%։ Բացի դրանից, սարքի վերալիցքավորումն արվում է մինչև 100 Վտ հզորությամբ USB-C միակցիչի միջոցով:

Zephyrus-ը լիցքավորվում է նույն USB-C-ի միջոցով: Ինչ վերաբերում է TUF շարքին, արտադրողները խոստանում են մինչև 12,3 ժամ աշխատանք վիդեո նվագարկման ռեժիմում և մինչև 8,7 ժամ՝ կայքեր դիտելիս։

Դիզայն և ստեղնաշար

Ժամանակակից խաղային նոթբուքերի հիմնական առավելությունն անկասկած դրանց շատ ավելի բարակ լինելն է։ Մի քանի տարի առաջ աներևակայելի էր պատկերացնել խաղային սարք, որը կկշռեր ընդամենը 2,10 կիլոգրամ (ROG Zephyrus M16): Զարմանալի է նաև, թե որքան բարակ են դարձել նոթբուքերը. որոշ մոդելների հաստությունն ընդամենը 2,23 սմ է:

Խոսելով դիզայնի մասին, նշենք, որ Zephyrus M16-ը բացվում է 180 աստիճանով, իսկ Zephyrus Duo 16-ի լրացուցիչ էկրանը մի փոքր բարձրանում է ստեղնաշարի նկատմամբ, անկյան տակ: Սա արվել է ոչ միայն գեղեցկության համար, այլ հովացումը բարելավելու նպատակով: Սովորական նոթբուքերի համեմատ, այս սարքի բաղադրիչները 30%-ով ավելի լավ են հովանում:

Բարձրորակ ստեղնաշարը, անշուշտ, խաղացողի հիմնական գործիքն է: Ստեղների արագ և ճշգրիտ արձագանքելու հատկանիշների հետ մեկտեղ խաղացողների համար կարևոր է նաև լուսավորությունը՝ որոշակի ստեղներ ընդգծելու համար: ASUS-ի մոդելների դեպքում  յուրաքանչյուր ստեղի համար կա անհատական ​​ամբողջական գունավոր (RGB) լուսավորություն։

Ամփոփում

ASUS խաղային նոթբուքերը բարձր տեխնոլոգիաների և ոճային դիզայնի տպավորիչ համադրություն են և գեյմերների համար ապահովում են տեխնիկական հնարավորությունների լայն շրջանակ: Նկատելի է, որ արտադրողները ձգտում են ավելի մեծ շարժունակության, ինչպես նաև աշխատում են գեյմերների «գլխացավերից մեկի»՝ հովացման համակարգի վրա:

Որոշ մոդելներ դժվար թե կարելի է մատչելի համարել՝ չնայած առավելություններինլ։ Այնուամենայնիվ, ընտրությունը գեյմերինն է և պայմանավորվում է նրա հատուկ կարիքներով ու նախասիրություններով:

TUF շարքը ներկայացնում է գեյմերների համար նախատեսված հզոր նոութբուքեր, որոնք անցել են ամերիկյան ռազմական արդյունաբերական ստանդարտի համաձայն որակի խիստ թեստավորում։ Սա ապացուցում է, որ կայունությունն ու հուսալիությունը դրանց հիմնական հաղթաթուղթն է:

Strix SCAR մոդելներն ամենաբարձր արտադրողականությամբ նոթբուքերն են, որոնք հագեցած են խաղի մեջ խորասուզվելու համար բոլոր անհրաժեշտ հատկանիշներով, մասնավորապես՝ ցնցող էկրանով, հզոր պրոցեսորով, խելացի հովացման համակարգով և պրեմիում NVIDIA GeForce RTX 4090 գրաֆիկական քարտով:

Zephyrus շարքը` շարժական և միևնույն ժամանակ հզոր ROG Zephyrus M16-ը և հաջորդ մակարդակի Zephyrus Duo 16-ը, փոխում են խաղային նոթբուքերի մասին պատկերացումները: Դրանք այլևս աղմկոտ և հսկայական սարքեր չեն, այլ գործնական ամենաբարձր արտադրողականությամբ օժտված դիվայսներ։

Ի դեպ, եթե մտածում եք ROG մոդել գնելու մասին, ASUS ընկերությունը գործարկել է «ROG Holidays» ակցիան, որը գործում է նաև Հայաստանում 2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը։ Այս ժամանակահատվածում գնում գրանցելով՝ հաճախորդը ստանում է բոնուսներ Steam հաշվում՝ սկսած $50-ից և 2000 միավոր՝ ROG Elite ծրագրում:

Ակցիայի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ https://rog.events/holidays կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter