HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում կստեղծվի Արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն

ԱԺ նախագահի տեղեկալ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ Հայաստանում կստեղծվի Արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն։

«Կենտրոնի ստեղծման ֆինանսավորումը կկազմի 3,5 մլրդ ՀՀ դրամ (շուրջ 8,5 մլն ԱՄՆ դոլար)։

Այն առաջինը կլինի մեր տարածաշրջանում, և հիմնված է ամենաժամանակակից տեխնոլոգիաների վրա։

Այս ծրագիրը ՀՀ Վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ի և #NVIDIA ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի ապիլի 21-ին Երևանում տեղի ունեցած հանդիպմանն արձանագրված առաջնահերթության իրականացումն է։

Որպես ԱԺ նախագահի տեղակալ՝ Արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոնի ծրագիրն առաջարկել եմ ընդունել 2024 բյուջեի մասին օրենքի նախագծում, որը քիչ առաջ հաստատվեց Կառավարության նիստում, և շուտով կքննարկվի Ազգային ժողովում։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն անձանց, գիտնականներին, ձեռներեցներին, պետական պաշտոնյաներին, ովքեր մասնակցեցին ծրագրի նախապատրաստական աշխատանքներին»,- ասված է գրառման մեջ։

Լուսանկարը՝ Հակոբ Արշակյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter