
Հայաստանի ընտրանին առաջադիմել է 2 հորիզոնական
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման նոյեմբեր ամսվա աղյուսակը: Հայաստանի ազգային ընտրանին հոկտեմբերյան հրապարակումից հետո անցկացրել է 2 խաղ՝ մրցելով Ուելսի (1-1) եւ Խորվաթիայի (0-1) հետ: Հոկտեմբերի համեմատ մեր թիմն առաջադիմել է 2 հորիզոնական եւ հիմա 210 հավաքականների շարքում 93-րդն է:
Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան, հաջորդում են Ֆրանսիան, Անգլիան, Բելգիան, Բրազիլիան, Նիդերլանդները, Պորտուգալիան, Իսպանիան, Իտալիան, Խորվաթիան:
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն արդյունքն ունի Ուկրաինան, որը 22-րդն է, Ռուսաստանը 38-րդն է, Ուզբեկստանը՝ 68-րդը, Վրաստանը՝ 77-րդը, իսկ մյուս երկրները Հայաստանից ավելի ցածր հորիզոնականներում են:
Մեր հարեւաններից ամենաբարձր դիրքում Իրանն է (21), Թուրքիան 37-րդն է, Վրաստանը, ինչպես ասվեց, 77-րդը, իսկ Ադրբեջանը՝ 114-րդը:
Հաջորդ՝ տարեվերջյան աղյուսակը ՖԻՖԱ-ն կհրապարակի դեկտեմբերի 21-ին:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Մեկնաբանել