
Գյումրիում կասեցվել է մսային կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը
Սննամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ անհատ ձեռնարկատեր Աշոտ Գյուլնազարյանին պատկանող մսային կիսաֆաբրիկատների արտադրամասում ստուգման ընթացքում Լոռու մարզային կենտրոնի տեսուչները պարզել են՝ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։
Մասնավորապես՝
- չի ապահովվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն,
- արտադրական շինությունը, որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրությունը սարքավորված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով,
- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող միջատապաշտպան ցանց,
- սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն,
- արտադրամասն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։
Մսային կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել