
Ավարտվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացը
Նոյեմբերի 30-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում ավարտվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացը։
«Ատեստավորման վերջին օրը հարցաշարերի միջոցով ստուգվել են մասնակիցների մասնագիտական գիտելիքներն ու ծառայողական պարտականությունների իմացությունը։
Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորման գործընթացին ներգրավված գեներալներին և բարձրաստիճան սպաներին՝ ՀՀ պաշտպանության նախարար, ատեստավորման առաջին հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը համոզմունք է հայտնել, որ վերջիններս հավուր պատշաճի կհանձնեն տեսական քննությունը, և հանրագումարի արդյունքում կձևավորվի նրանց ընդհանուր գնահատականը»,- հայտնում են ՊՆ-ից։
Լուսանկարը՝ ՊՆ-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել