HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կամավոր ատեստավորման արդյունքում 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը սահմանվել է 200 000 դրամ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են կամավոր ատեստավորման արդյունքում 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների/անձանց ցուցակները՝ սահմանելով դրույքաչափը 200 000 դրամ՝ մեկ դրույք զբաղվածության համար:

Համաձայն հրամանի՝ ուսուցիչ չաշխատող անձինք դրույքաչափի փոփոխությունից կօգտվեն պետական հանրակրթական դպրոցներում որպես ուսուցիչ աշխատանքի ընդունվելու օրվանից:

Սահմանվել է նաև, որ դրույքաչափի փոփոխությունը կատարվում է՝ սկսած 2023 թվականի հոկտեմբերի 1-ից, որը կիրառվելու է նաև 2021 և 2022 թվականներին կամավոր ատեստավորմանը մասնակցած և 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter