«Չորրորդ ինքնիշխանություն». հրաժարվում են
Ըստ «ՉԻ» աղբյուրների՝ տեղական իշխանիկներից որոշները, ինչպես նաև մեր սփյուռքահայերից շատերը այս օրերին կտրականապես հրաժարվել են ՀՀԿ օլիգարխներին պատկանող «դուքյաններում» որևէ միջոցառում անցկացնել:
Մասնավորապես, ԱՄՆ-ից ժամանած մեր հարենակիցները, ովքեր այս օրերին իրենց հանգիստն են անցկացնում Սևանում, կատեգորիկ հրաժարվել են ոտք դնել Ռուբեն Հայրապետյանին՝ Նեմեցին, պատկանող «Հարսնաքար» հանգստյան համալիր՝ համարելով, որ այն դժոխք տանող մի ճարապարհ է, ոչ ավելին:
Ի դեպ, այս ընթացքում «Հարսնաքարի» ծառայություններից հրաժարվել են օգտվել նաև սպորի ոլորտը ներկայացնող որոշ գերատեսչություններ և իրենց հարգող անհատներ, ովքեր սրանից մեկ ամիս առաջ նախատեսել էին հանգստանալ նույն Սևանի «Հարսնաքարում»:
Իսկ տեղական իշխանիկներից ոմանք էլ իրենց «շեֆերի» աչքից հեռու ներքին որոշում են կայացրել կիլոմետրերով հեռու մնալ և «Հարսնաքարից», և Հայրապետյանի լավագույն ընկեր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանայից»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել