HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Սերբիայի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Սերբիայի բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը և առևտրատնտեսական համագործակցության զարգացման մեծ ներուժը: Քննարկվել է երկու երկրների միջև կանոնավոր ավիափոխադրումների իրականացման կարևորությունը հայ-սերբական հարաբերությունների առավել զարգացման տեսանկյունից, ինչպես նաև անդրադարձ է կատարվել հաջորդ տարի Հայաստանի և Սերբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ բարձրաստիճան հնարավոր այցերի կազմակերպմանը:

Փոխվարչապետը և Սերբիայի դեսպանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ՝ ընդգծելով տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման կարևորությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter