HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայում հայտնել են, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վավերացման գործընթացը դեռ չի ավարտվել

Թուրքիայի խորհրդարանում ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վավերացման գործընթացը դեռևս շարունակվում է։ Փաստաթուղթը դեռևս քննարկման փուլում է արտաքին գործերի հանձնաժողովում և խորհրդարանի քննարկմանը կներկայացվի պրոֆիլային հանձնաժողովի կողմից հաստատվելուց հետո։ Այդ մասին NTV հեռուստաընկերության եթերում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը՝ չնշելով, թե երբ կկայանա քվեարկությունը։ 

«Վավերացման արձանագրությունը խորհրդարան է մտել հոկտեմբերին, այն կքննարկվի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, այնուհետև քվեարկության կդրվի խորհրդարանի նստաշրջանում: Խորհրդարանի աշխատանքն իրականացվում է՝ ելնելով օրակարգից։ Գործընթացը շարունակվում է»,- հայտարարել է թուրքական խորհրդարանի խոսնակը։ 

Միաժամանակ նա հավելել է, որ Անկարայում Շվեդիայից ակնկալում են ահաբեկչության հակազդման հարցում պարտավորությունների կատարում, ինչը նախատեսված է համապատասխան պայմանավորվածություններով: «Թուրքիան տվել է իր խոսքը և կպահպանի այն։ Բայց մեր երկիրը նմանատիպ գործողություններ է ակնկալում իր գործընկերներից», - նշել է Քուրթուլմուշը։

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը նոյեմբերի 29-ին հայտնել էր, որ Թուրքիայի իշխանությունները կարող են մի քանի շաբաթվա ընթացքում վավերացնել ՆԱՏՕ-ին անդամակցության շվեդական հայտը: 

Դաշինքին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրություններն այս պահին չեն վավերացրել միայն Հունգարիան և Թուրքիան։ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը հաստատելու համար Թուրքիան պահանջում է, որ այդ երկրի իշխանությունները գործնականում կատարեն ահաբեկչությանը հակազդելու մասին ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ Անկարային փոխանցեն քուրդ զինյալներին, որոնք քաղաքական ապաստան են ստացել Ստոկհոլմում։

Լուսանկարը՝ REUTERS/Yves Herman/Pool/File Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter