«Ժողովուրդ». «Հանրապետություն» կուսակցությունում սրացումներ են սկսվել
«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ «Հանրապետություն» կուսակցությունում սրացումներ են սկսվել: Կուսակցության անդամները «կիսվել են». մի մասը ՀԿ նախագահ Արամ Սարգսյանի հետ է, մյուս մասը՝ «Մեծն Տիգրան» ջոկատի հրամանատար Սմբատ Այվազյանի: Նրանցից ոչ ոք չի ցանկանում խոսել, մինչև չհստակեցվի, թե ինչ է լինելու:
Բանն այն է, որ Ա.Սարգսյանը հիմնականում չի այցելում կուսակցության գրասենյակ, իսկ ՀԿ ակտիվը հավաքվում է Ս.Այվազյանի «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի գրասենյակում, որը գտնվում է ՀԿ դիմացի մայթին:
Երկար ժամանակ է՝ «Ժողովուրդ»-ը փորձում է զրուցել Արամ Սարգսյանի հետ, սակայն նա չի պատասխանում նաև հեռախոսազանգերին: Երեկ միայն կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը ՀԿ-ի պառակտվածության մասին «Ժողովուրդ»-ի հարցին պատասխանելու պատրաստակամություն հայտնեց՝ հակիրճ ձևակերպելով. «Նման բան չկա»:
Այս տարվա մայիսի 18-ին «Հանրապետություն»-ը հայտարարեց, որ դուրս է գալիս ՀԱԿ-ի կազմից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել