
ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Թուրքիային սպառնացել է պատժամիջոցներ սահմանել՝ Ռուսաստանին և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն աջակցելու համար։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ թուրքական ընկերությունները և ֆիզիկական անձինք կարող են հայտնվել արևմտյան պատժամիջոցների ցուցակներում՝ հակառուսական սահմանափակումները շրջանցելու պարագայում։ «Մենք տրամադրված ենք անել հնարավոր ամեն ինչ նման բանից խուսափելու համար և ցանկանում ենք դա իրականացնել Թուրքիայի հետ համագործակցությամբ, սակայն պատրաստ ենք գործել նաև միակողմանիորեն», - պարբերականը մեջբերում է թուրքական իշխանությունների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Բրայան Նելսոնի խոսքերը:
Պաղեստինյան շարժման վերաբերյալ Նելսոնը հայտարարել է, որ «շատ վատ կլիներ, եթե ՀԱՄԱՍ-ի հաջորդ հարձակումներից որևէ մեկը կապված լիներ Թուրքիայի կողմից ֆինանսավորման կամ օգնության հետ»:
Լուսանկարը՝ new.thecradle.co-ից
Մեկնաբանել