HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային գրասենյակի ղեկավարին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հյուրընկալել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ֆաննի Դելպեյին: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

«Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և ԶՖԳ միջև ձևավորված սերտ գործակցությունը և վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ ընդլայնելու գործակալության հետ համագործակցությունը։ Ի թիվս երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել ԶՖԳ հետ համագործակցությամբ իրականցվող ընթացիկ ծրագրերի, ինչպես նաև հնարավոր համագործակցության նոր ուղղությունների վերաբերյալ։

Որպես համագործակցության առանցքային ուղղություն՝ հատուկ անդրադարձ է կատարվել բյուջետային աջակցության շրջանակի ընդլայնմանը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ջրային ոլորտի ոլորտի արդյունավետ կառավարման, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև Վեդու ջրամբարի կառուցման ընթացքին»,- ասվում է կառավարության հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter