HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելը 2022 թվականից իմացել է ՀԱՄԱՍ-ի պլանների մասին, բայց ոչ իրատեսական է համարել դրանք. NYT

Իսրայելցի պաշտոնյաները հոկտեմբերյան հարձակումից ավելի քան մեկ տարի առաջ փաստաթղթեր էին ստացել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման՝ Իսրայելի տարածք ներթափանցելու ծրագրերի մասին, սակայն դրանց լուրջ չեն վերաբերել՝ համարելով չափազանց հավակնոտ: Այդ մասին հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով իր տրամադրության տակ առկա փաստաթղթերին և իսրայելցի պաշտոնյաների էլեկտրոնային նամակներին։

Պարբերականի տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի պլանների մասին 40 էջանոց փաստաթղթում գործողության իրականացման ճշգրիտ ամսաթիվ չի եղել, սակայն նկարագրվել են իսրայելական բոլոր ամրությունները, զինված ուժերի տեղակայման վայրերն ու թվաքանակը: Իսրայելցի վերլուծաբանները համարել են, որ նման գործողության մասշտաբները դուրս են ՀԱՄԱՍ-ի հնարավորությունների շրջանակներից, և պլանը հավակնոտ են անվանել:

Պարբերականը նշում է, որ պաղեստինյան շարժումն այդ ծրագրին հետևել է «զարմանալի ճշգրտությամբ»: Պաշտոնյաները խոստովանել են, որ եթե լուրջ վերաբերեին այդ փաստաթղթին, Իսրայելը կարող էր պատրաստվել կամ խուսափել հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներթափանցումից։

Հոկտեմբերի 14-ին Հրեական պետության ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին նույնպես խոստովանել էր, որ Իսրայելը ձախողել է Գազայի հատվածից հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինված գրոհայինների հարձակումը կանխելու առաքելությունը: Սակայն միևնույն ժամանակ Հանեգբին պարզաբանել էր, որ Իսրայելը կոնկրետ նախազգուշացում չի ստացել ՀԱՄԱՍ-ի կողմից նախապատրաստվող հարձակման մասին, այդ թվում՝ Եգիպտոսից: Նա հավելել էր, որ հոկտեմբերի 7-ին՝ հարձակումից երկուսուկես ժամ առաջ, Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության ղեկավարը կանչվել է արտակարգ քննարկման՝ նոր հետախուզական տեղեկատվության վերաբերյալ, բայց դա չի հանգեցրել զորահավաքի:

Լուսանկարը՝ Times of Israel-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter