Արա Ֆիդանյանը նշանակվել է ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արա Ֆիդանյանը նշանակվել է ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը՝ Արա Խորենի Ֆիդանյանին 2023 թվականի դեկտեմբերի 1-ից նշանակել ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար՝ 12 ամիս փորձաշրջանով»,- ասված է որոշման մեջ։
Նշենք, որ Արա Ֆիդանյանը զբաղեցնում էր ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը։
Իսկ 2011 թվականից զբաղեցնում էր Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետի պաշտոնը:
Լուսանկարը police.am-ից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել