HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աքորիի 22-ամյա բնակչի մեղադրանքով ավարտվել է 50-ամյա համագյուղացու սպանության դեպքի նախաքննությունը 

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է, որ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է  Լոռու մարզի Աքորի բնակավայրի 50-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ 

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ նույն բնակավայրի 22-ամյա բնակիչը, չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք, 2023թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Ալավերդի համայնքի Աքորի բնակավայրի փողոցներից մեկում ոչ սթափ վիճակում վարել է «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան, որը հանկարծակի ծագած անսարքության պատճառով կանգ է առել նշված փողոցի տներից մեկի դիմաց։ 

Երբ երիտասարդը փորձել է վերացնել ավտոմեքենայի անսարքությունը, փողոցով ավտոմեքենայով երթևեկող 50-ամյա  համագյուղացին, լինելով ոչ սթափ վիճակում, հայհոյանքներ է հնչեցրել՝ դժգոհելով, որ վերոնշյալ ավտոմեքենան խոչընդոտում է ճանապարհի երթևեկությունը։ Այնուհետև վերջիններիս միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում 22-ամյա երիտասարդն ավտոմեքենայից վերցրած սուր ծակող-կտրող առարկայով դիտավորությամբ երեք անգամ հարվածել է 50–ամյա տղամարդու կրծքավանդակի և որովայնի հատվածներին՝ վերջինիս պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 344-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter