«Ռոզեն Թալ» հայկական պրոգ-ռոք խմբի համերգը (լուսանկարներ)
«Թոնլաբ» երաժշտական ստուդիա-համերգասրահում տեղի ունեցավ «Ռոզեն Թալ» հայկական պրոգրեսիվ ռոք խմբի համերգը։
Rozen Tal-ը ձևավորվել է 2015թ.-ին, նվագում է 70-ականների պրոգրեսիվ ռոքի ու ժամանակակից հարդ ռոքի խառնուրդ ոճով, որում անձնական խորը վերապրումներից ծնված երգերի բառերը միահյուսված են հայ միջնադարյան սրբազան տեքստերի հետ: Նրանց համերգները գերհագեցած են էներգիայով և միասնականության, համերաշխության փորձառություն են դառնում լսողի համար:
2023թ. գարնանը խումբը հիմնադրել է Tonelab-ը՝ համերգային հարթակ, ստուդիա և երաժշտական դպրոց, որի նպատակն է զարգացնել հայկական անկախ երաժշտությունը։ Արցախի ժողովրդի բռնի տեղահանումից հետո խմբի անդամների ու ընկերների կողմից կազմակերպվում են բարեգարոծական համերգներ․ մինչև այժմ տեղի է ունեցել 8 համերգ հայկական խմբերի մասնակցությամբ, որոնցից ստացված հասույթը հատկացվել է արցախցի ընտանիքներին՝ նրանց առաջնային կարիքները հոգալու, ֆինանսական բեռը որոշակիորեն թեթևացնելու համար։
Ձմռան առաջին օրը խումբն ամփոփեց 2023-ը մոռացված ու վերագտնված, նոր և հին երգերով լի ամբողջական համերգով։
Մեկնաբանել