HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Փարիզում տղամարդը հարձակվել է անցորդների վրա. կա 1 զոհ

Դեկտեմբերի 2-ի երեկոյան Փարիզի Գրենելի առափնյա շրջանում տղամարդը դանակով հարձակվել է անցորդների վրա։ Հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը։ 

Հարձակում գործած անձը ձերբակալվել է։ Ներքին գործերի նախարարի խոսքով՝ ձերբակալությունից առաջ տղամարդը վանկարկել է. «Ալլահու աքբար»։ Նախարարը հայտարարել է, որ հարձակվողը տառապում էր հոգեկան խանգարումներով և բուժում էր ստանում։ Նա ոստիկանությանը հայտնի էր որպես արմատական իսլամի կողմնակից:

Le Figaro-ի տվյալներով՝ տղամարդը հայտարարել է, որ դեմ է հանդես գալիս Պաղեստինում մուսուլմանների սպանությանը, ինչպես նաև Ֆրանսիային անվանել էր Իսրայելի «հանցակից»։

Պարբերականը գրում է, որ ձերբակալվածը ծնվել է 1997 թվականին Ֆրանսիայում։ 2016 թվականի հուլիսին նրան ձերբակալել էին՝ հարձակումներ իրականացնելու պլանների կասկածանքով։ Նույն թվականին նա դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը նաև հայտարարել է, որ զոհվածը Գերմանիայի քաղաքացի է։

Լուսանկարը՝ Stephanie Lecocq/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter