Գազայի հատվածում զոհված լրագրողների թիվը հասել է 61-ի
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմից մինչև օրս Գազայի հատվածում զոհվել է առնվազն 61 լրագրող։ Այդ մասին հայտնում է Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ)։
Դեկտեմբերի 1-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ զոհվել է պաղեստինցի 54, իսրայելցի՝ 4 և լիբանանցի 3 լրագրող։
Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ԶԼՄ-ների 11 ներկայացուցիչներ, 3 անձ էլ համարվում է անհետ կորած։
Ըստ առկա տվյալների՝ 19 լրագրող ձերբակալվել է։ ԶԼՄ-ների ներկայացուցիչները բախվել են նաև հարձակումների, սպառնալիքների, կիբերհարձակումների, գրաքննության և նրանց ընտանիքների անդամների սպանությունների հետ։
Լուսանկարը՝ Ahmad Hasaballah/Getty Images
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել