HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Փհենյանը Սեուլին նոր պատերազմով է սպառնում

«Կորեական թերակղզում բախումներն ու պատերազմը «ժամանակի հարց են դարձել» այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի (ԿԺԴՀ) և Հարավային Կորեայի (Կորեայի Հանրապետություն) միջև ռազմական ոլորտում լարվածության նվազեցման մասին համաձայնագիրը «դադարել է պահպանվել»»։ Ըստ TACC գործակալության՝ նման բովանդակությամբ հրապարակում է արել Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը (Հյուսիսային Կորեա)։

Հրապարակման մեջ նշվում է, որ Հարավային Կորեայի ներկայիս ղեկավարությունը, ներքաղաքական նկատառումներից ելնելով, «Հյուսիսային Կորեայի նկատմամբ թշնամական քաղաքականություն է վարում և սպասում էր պատրվակի, որպեսզի հրաժարվի համաձայնագրից, որը ծառայում էր որպես պատահական բախումների կանխման մեխանիզմ»: Այդ պատրվակը, ըստ Հյուսիսային Կորեայի, նոյեմբերի 21-ին ԿԺԴՀ-ի հետախուզական արբանյակի արձակումն էր:

«ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի սահմանին մեծ ուժեր են կենտրոնացված, որոնք «մղում են աշխարհի ամենալարված դիմակայությանը»: Այժմ բուֆերային գոտիները լիովին վերացված են»,- ասված է հոդվածում։

Հյուսիսկորեական կողմը շարունակում է, որ այժմ Կորեական թերակղզում ֆիզիկական բախումն ու պատերազմը ժամանակի հարց են դարձել, այլ ոչ թե հավանականության։ Հեղինակն ընդգծում է, որ Փհենյանում հարավկորեական բանակին «իրենց հակառակորդ չեն համարում»: «Եթե «Կորեայի Հանրապետության» (նյութում Հարավային Կորեայի անվանումը չակերտների մեջ է-խմբ.) ռազմական ու քաղաքական գանգստերները համարձակվեն անխոհեմ ռազմական սադրանք իրականացնել, մենք անհապաղ ու հզոր միջոցներով այդ սադրանքը կզսպենք»,- պնդում է հեղինակը։

Փհենյանն այն կարծիքին է, որ ստեղծված իրավիճակը ցույց է տվել, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը «ճիշտ ուղի է ընտրել՝ ամրապնդելով միջուկային ուժերն ու իրականացնելով բանակի արդիականացում»։ «Սադրիչներն անպայման թանկ կվճարեն Հյուսիսի ու Հարավի միջև ռազմական ոլորտում համաձայնագրի ամբողջական չեղարկման համար»,- եզրափակում է հոդվածագիրը։

Լուսանկարը՝ Պենտագոնի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter