HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆիլիպիններում 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. հայտարարվել է ցունամիի վտանգի մասին

Ֆիլիպինների ափերի մոտ 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է 63 կիլոմետր խորության վրա։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ ԱՄՆ աշխարհագրական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,6 մագնիտուդ, իսկ ցնցումները տեղի են ունեցել 32 կիլոմետր խորության վրա։

Ֆիլիպինների Phivolcs սեյսմոլոգիական գործակալությունը նախազգուշացրել է, որ ցունամիի հավանականություն կա: Ցունամիի մասին նախազգուշացման ամերիկյան համակարգի տվյալներով՝ ալիքների բարձրությունը կարող է հասնել ավելի քան 3 մետրի: Ֆիլիպինների իշխանություններն ափամերձ շրջանների բնակիչներին կոչ են արել անհապաղ տարհանվել։

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը նախազգուշացրել է, որ Ճապոնիայի խաղաղօվկիանոսյան ափերին հնարավոր է մեկ մետր բարձրությամբ ցունամի: NHK-ն հայտնում է, որ բնակիչներին կոչ են արել հեռու մնալ ափամերձ շրջաններից։

Ֆիլիպինյան սեսմոլոգիական գործակալությունում նշել են, որ երկրաշարժից լուրջ ավերածություններ չեն ակնկալվում, սակայն հնարավոր են ստորգետնյա ցնցումներ։ Ֆիլիպինների ափերի մոտ գրանցվել են առավել ցածր մագնիտուդով նոր ցնցումներ։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter