HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գերմանիան Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի

Գերմանիայի կառավարությունն Ուկրաինային է հատկացրել ռազմական օգնության նոր փաթեթ, որտեղ ներառվել է 155 մմ տրամաչափի 3 840 հրետանային արկ։ Այդ մասին փոխանցում է Европейская правда-ն։

Ուկրաինային գերմանական ռազմական օգնության նոր փաթեթի մեջ ներառված է 155 մմ տրամաչափի 3 840 հրետանային արկ, դրոնների հայտնաբերման 5 համակարգ, 8x8 HX81 տեսակի 4 քարշակ և կիսակցորդներ, Zetros տեսակի 8 բեռնատար, 3 տրանսպորտ (բեռնատարներ, միկրոավտոբուսներ, ամենագնացներ), սահմանապահ ծառայության համար երկու ավտոմեքենա, 1 շարժական ալեհավաքային համակարգ, լազերային 25 հեռաչափ, HLR 338 տեսակի 15 դիպուկահար հրացան և 60 000 փամփուշտ ու այլ սպառազինություն։ 

Ռազմական օգնության նախորդ փաթեթում, որի մասին Գերմանիայի կառավարությունը հայտարարել էր նոյեմբերի 22-ին, Կիևը ստացել էր Marder տեսակի հետևակի ևս 20 մարտական մեքենա՝ իր զինամթերքով։

Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսը այցելել էր Կիև, որտեղ հայտարարել էր 1,3 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնության նոր փաթեթի մասին:

Այդ փաթեթը, ի թիվս այլ բաների, պարունակում է հակաօդային պաշտպանության IRIS-T-SLM  չորս լրացուցիչ համակարգեր, ինչպես նաև 155 մմ տրամաչափի 20 հազար հրետանային զինամթերք և հակատանկային սպառազինություն:

Մինչ այդ Պիստորիուսը ԶԼՄ-ներին հաստատել էր այն տեղեկությունը, որ Գերմանիան 2024 թվականին Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը կհասցնի մինչև 8 միլիարդ եվրոյի:

Լուսանկարում՝ HX81 տեսակի քարշակները/en.defence-ua.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter