HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախատեսվում է Նուբարաշենի աղբավայրին հարակից տարածքում կառուցել նոր աղբավայր

Երևանի քաղաքապետարանը Եվրոպական ներդրումային բանկի հետ տարբեր ծրագրեր է իրականացնում քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երկու կառույցների համագործակցության ընդլայնմանն առնչվող խնդիրներ է քննարկել բանկի ընդլայնման և հարևանության վարչության տնօրեն Լիոնել Ռապայիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։

«Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ Երևանի էներգաարդյունավետության ծրագրով մայրաքաղաքում հիմնանորոգվում են մանկապարտեզներ, պոլիկլինիկաները ևս ընդգրկվել են այդ ծրագրում: Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրով էլ նախատեսվում է Նուբարաշենի աղբավայրին հարակից տարածքում կառուցել նոր աղբավայր:

Կարևորելով գործակցության ընդլայնումը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է մայրաքաղաքում նախաձեռնված ու դիտարկվող այն նախագծերը, որոնք լուրջ ազդեցություն կունենան բնակիչների կյանքի որակը բարձրացնելու տեսակետից և  կարող են հետաքրքրել բանկին:  
Եվրոպական ներդրումային բանկի ընդլայնման և հարևանության վարչության տնօրեն  Լիոնել Ռապային իր հերթին նշել է, որ Երևանը կարևոր գործընկեր է բանկի համար, և համոզմունք հայտնել, որ համատեղ ծրագրերը կկրեն շաունակական բնույթ»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter