HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանը կարծում է, որ Նեթանյահուին պետք է դատել որպես ռազմական հանցագործի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին Միջազգային քրեական դատարանում պետք է դատել որպես ռազմական հանցագործի՝ Գազայի հատվածում իր գործողությունների համար:

«Նեթանյահուն, որն այժմ Գազայի մսագործն է, դատապարտվելու է ոչ միայն որպես ռազմական հանցագործ, այլև որպես Գազայի մսագործ, ինչպես Միլոշևիչը»,- Anadolu գործակալության փոխանցմամբ Անկարայում իր ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը պնդել է, որ Գազայի հատվածը պաղեստինյան տարածք է և միշտ կպատկանի պաղեստինցիներին։ «Իսրայելը ոչ միայն մարդասպան է, այլև գող։ Մենք չենք կարող թույլ տալ Իսրայելին ևս մեկ անգամ բռնազավթել Գազան»,- նշել է Էրդողանը։

Էրդողանի խոսքով՝ «նրանք, ովքեր ներխուժել են Գազա, վաղը այլ տարածքներ կփնտրեն»։ «Գազայի մսագործ Նեթանյահուն խոստովանել է, որ էքսպանսիոնիստական գաղափարներ ունի»,- հավելել է Էրդողանը։

Լուսանկարը՝ Sean Gallup/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter