HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ԶՈւ-ն 23 անօդաչու է արձակել Ուկրաինայի տարածքի ուղղությամբ

Ռուսական զորքերը դեկտեմբերի 4-ի գիշերը Ուկրաինայի տարածքի ուղղությամբ 23 հարվածային անօդաչու և մեկ կառավարվող ավիահրթիռ են արձակել։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը:

Ինչպես նշում է ուկրաինական կողմը, Shahed տեսակի 18 անօդաչու հաջողվել է ոչնչացնել։ Խոցվել է նաև Х-59 տեսակի հրթիռը։ «Անօդաչու թռչող սարքերը արձակվել էին Ղրիմից, հրթիռը՝ Խերսոնի մարզի տարածքից, որի մի մասը գրավել են ռուսական զորքերը»,- պնդում է ուկրաինական կողմը։

Ուկրաինայի ԶՈւ հրամանատարությունը հայտարարել է, որ հարձակման ժամանակ Ուկրաինայի 9 մարզում աշխատել են ՀՕՊ ուժերն ու միջոցները։

Հինգ անօդաչուի հասցրած վնասի մասին, որոնք չի հաջողվել խոցել, ուկրաինացի զինվորականները ոչինչ չեն հայտնել:

Ռուսական զորքերն ամենօրյա ռեժիմով անօդաչուներով հարձակվում են ուկրաինական տարածքների վրա։ Ինչպես նշում են ռազմական փորձագետները, այդ հարձակումների նպատակը ոչ միայն կոնկրետ թիրախների խոցումն է, այլև ընդհանուր առմամբ ուկրաինական ՀՕՊ համակարգի համար ծանրաբեռնվածության ստեղծումը։

Լուսանկարը՝ Wikimedia Commons-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter