
Թուրքիայում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի արևմտյան հատվածում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այդ մասին հայտնել է Daily Sabah-ը։
Վերջինիս տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բուրսա քաղաքից 32 կիլոմետր հյուսիս-արևմուտք, որտեղ բնակվում է մոտ 1,4 միլիոն մարդ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 11 կիլոմետր խորության վրա։
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել։
Քարտեզը՝ European-Mediterranean Seismological Centre-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել