HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու մարզում կասեցվել է հացի արտադրամասի և հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՍԱՏՄ մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Էմ-Գո» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում և հանրային սննդի օբյեկտում ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, գ․ Շնող)։

Մասնավորապես՝

- հացի արտադրամասում հատակը, պատերի մակերևույթը, առաստաղը  չեն գտնվել նորոգ վիճակում,

-սահմանված չի եղել արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման գործընթացների պարբերականություն, 

- առանձին սարքավորումները՝ վառարանի արտաքին մակերևույթը, դարակաշարերը, հացաթխման դարակները գտնվել են ոչ բարվոք վիճակում, ինչը հնարավորություն չի տվել իրականացնել պատշաճ մաքրում և ախտահանում։

- Հանրային սննդի օբյեկտի խոհանոցի պատերը և հատակը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում և հնարավոր չի եղել իրականացնել պատշաճ մաքրում ու ախտահանում,

- հանրային սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:

Տնտեսավարողի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter