HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կադրային բարեփոխումներ՝ Գլխավոր դատախազի հրամաններով

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:

Մասնավորապես՝

  • Վահագն Պողոսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնից:
  • Կարեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Արարատի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից:
  • Վերժինե Առաքելյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
  • Նարեկ Մհերյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: 
  • Վահե Սամսոնյանը նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնից:
  • Հռիփսիմե Ղազարյանը նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնից:
  • Ռաֆայել Արսենյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
  • Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Տիգրան Քոթանջյանը փոխադրվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
  • Արագածոտնի մարզի դատախազության ավագ դատախազ Հրանտ Ասրյանը փոխադրվել է Արագածոտնի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
  • Գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Դավիթ Հակոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Լոռու մարզի դատախազության դատախազ  Սերգեյ Սերոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: 
  • ՀՀ դատախազության ֆինանսատնտեսական վարչության պետ Հայկ Մարտիրոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter