HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի Թագավորության վարչապետ Սրեթհա Թավիսինին՝ Ազգային տոնի առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Թաիլանդի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։

Հայաստանը շահագրգիռ է զարգացնել և խորացնել հայ-թաիլանդական հարաբերությունները՝ հիմնված փոխվստահության և հարգանքի վրա։ Հայաստանի և Թաիլանդի միջև համագործակցությունն օժտված է առավել ընդլայնման և դիվերսիֆիկացման մեծ ներուժով։

Վստահ եմ, որ մեզ կհաջողվի համատեղ ջանքերով նոր զարկ հաղորդել երկկողմ օրակարգին՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների։

Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Թաիլանդի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter