HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության համար «Իգիթ» ՍՊԸ-ն տուգանվել է շուրջ 32 մլն դրամով

Պանրի և պանրային արտադրանքի շրջանառության ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքներով ՄՊՀ-ն հարուցել է վարույթ, որի շրջանակներում արձանագրվել է, որ

  1. «Իգիթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից բուսական յուղի առկայությամբ ապրանքն իրացվել է որպես «Լոռի» տեսակի պանիր
  2. Ապրանքն իրացվել է առանց պիտակի
  3. Ապրանքն իրացվել է դրա մակնշվածքում անվանման, «Պարունակում է բուսական յուղեր» տեղեկատվության և արտադրող ընկերության մասին տվյալների բացակայությամբ։

«Իգիթ» ՍՊԸ-ն առևտրային ցանցերին ապրանքի իրացումը կազմակերպել է միջնորդավորված՝ անհատ ձեռնարկատեր Ավետիք Հակոբյանի միջոցով՝ արդյունքում թույլ տրված խախտումները վերագրելով այդ անհատ ձեռնարկատիրոջը։

Նկարագրվածի առնչությամբ «Իգիթ» ՍՊԸ-ն Հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 504–Ա որոշմամբ տուգանվել է շուրջ 32 միլիոն դրամի չափով։

Բացի այդ, Հանձնաժողովին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար «Իգիթ» ՍՊԸ-ն Հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 470–Ա որոշմամբ տուգանվել է 2 միլիոն դրամի չափով, իսկ անհատ ձեռնարկատեր Ավետիք Հակոբյանը հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության, շփոթության առաջացման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության և Հանձնաժողովին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար համապատասխանաբար Հանձնաժողովի 2023 թվականի մայիսի 30-ի թիվ 239-Ա, թիվ 238-Ա և 2023 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 469–Ա որոշումներով տուգանվել է ընդհանուր շուրջ 4 միլիոն դրամի չափով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter