HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

7 ցմահ դատապարտյալները դադարեցրել են հացադուլը

Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում առավել ցածր անվտանգային գոտի տեղափոխվելու կապակցությամբ հացադուլ հայտարարած 7 ցմահ դատապարտյալները դադարեցրել են հացադուլը։ Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից:

«Նոյեմբերի 27-ին ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող 7 ցմահ դատապարտյալ հայտարարել էր հացադուլ անվտանգային գոտին մեղմացնելու և պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու գործընթացների առնչությամբ։

Այնուհետև նոյեմբերի 30-ին դատապարտյալներից երկուսը, առողջական խնդիրներից ելնելով, քրեակատարողական հիմնարկի ծառայողների, ինչպես նաև բուժաշխատողների բացատրական աշխատանքների արդյունքում դադարեցրել էին հացադուլը։ Դեկտեմբերի 3-ին հացադուլից հրաժարվել էր ևս մեկ դատապարտյալ։

Դեկտեմբերի 4-ին մնացած 4 ցմահ դատապարտյալները «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի հերթական ընդունելությունից և տարված բացատրական աշխատանքներից հետո դադարեցրել են հացադուլը»,- ասված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter