HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նրանք, ովքեր դեմ են Ուկրաինային օգնելուն, աջակցում են Պուտինին. Ջեյք Սալիվան

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը կարծում է, որ կոնգրեսականները, որոնք հրաժարվում են աջակցել Ուկրաինային օգնության հատկացմանը, կողմ են «Պուտինի ռազմավարական դիրքի բարելավմանը»: Այդ մասին ամերիկացի պաշտոնյան հայտարարել է Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ։ Սալիվանը հաստատել է, որ Կոնգրեսի անգործությունը սպառնում է, որ մինչև տարեվերջ ԱՄՆ վարչակազմը «ռեսուրսներ չի ունենա Ուկրաինայի համար զենք և տեխնիկա գնելու համար»:

«Ես կարծում եմ, որ Կոնգրեսի ցանկացած անդամ, որը չի աջակցում Ուկրաինայի ֆինանսավորմանը, քվեարկում է այն արդյունքի օգտին, որը կհեշտացնի Պուտինի հաղթանակը։ Այսինքն, Ուկրաինային աջակցելու դեմ քվեարկությունը` Պուտինի ռազմավարական դիրքի բարելավման օգտին քվեարկություն է։ <...> Ուկրաինայի լրացուցիչ ֆինանսավորման դեմ քվեարկությունը կվնասի Ուկրաինային և կօգնի Ռուսաստանին: Դա կվնասի ժողովրդավարությանը և կօգնի բռնապետներին»,- ասել է Ջո Բայդենի խորհրդականը։

Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին տրամադրվող օգնության ֆինանսավորման հարցերը դիտարկվում են ԱՄՆ ժամանակավոր բյուջեից առանձին, որը հաստատվել էր նոյեմբերի 17-ին: Սպիտակ տունն առաջարկել էր այդ նպատակների համար հատկացնել 106 միլիարդ դոլար, որից ավելի քան 61 միլիարդ դոլարը տրամադրել Կիևին։

NBC հեռուստաալիքը նախօրեին հայտնել էր, որ Ուկրաինային ֆինանսավորում հատկացնելու շուրջ ԱՄՆ Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների բանակցությունները ձախողվել են: Իսկ Bloomberg գործակալությունն էլ հայտնել էր` Սպիտակ տունը Կոնգրեսին նամակ է ուղարկել, որտեղ նշվում է, որ տարեվերջին կավարտվի Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման համար նախատեսված ռեսուրսները։

Լուսանկարը՝ Win McNamee/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter