HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի մոտ քննարկվել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման մոդելը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման մոդելը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Խորհրդակցության սկզբում վարչապետը նշել է. «Ուզում եմ հիշեցնել, որ մենք Ոստիկանության նոր կառուցվածքը պատկերացնում ենք 4 հիմնական հենասյուներով: Դրանցից առաջինի՝ Պարեկային ոստիկանության հիմնադրման աշխատանքներն արդեն ավարտվում են: Քրեական և Համայնքային ոստիկանությունների ձևավորման հայեցակարգը քննարկվել, ընդունվել է, և մենք այժմ պետք է որոշում կայացնենք Ոստիկանության գվարդիայի ձևավորման մոդելի շուրջ: Դրա արդյունքներով պլանավորման աշխատանքն ավարտված կհամարվի և կմնա իրագործման փուլը»:

Զեկուցվել է, որ արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել Ոստիկանության գվարդիայի մասին նոր օրենքի նախագիծը: Հաջորդիվ անդրադարձ է կատարվել Ոստիկանության գվարդիայի անմիջական գործառույթներին, կառուցվածքին, տարածքային ծածկվածությանը, գվարդիայի առջև դրվելիք հիմնական խնդիրներին և այլ հարցերի:

Ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ, որոնց հիման վրա Ոստիկանության գվարդիայի մոդելը կբերվի վերջնական տեսքի:

Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ կարևորել է Ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումները և ընդգծել Ոստիկանության գվարդիան ժամանակակից տեխնիկայով համալրելու անհրաժեշտությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter